Tert.am-ը գրում է.

Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունները տրվել են կոռուպցիայով՝ ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ այդպիսի բաներ արած մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ: Այս մասին այսօր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրով «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչերի և բնապահպանների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցուպատասխանի ժամանակ Ջերմուկ համայնքի բնակիչ Կորյուն Ստեփանյանը խնդրեց վարչապետին ստուգումների ընթացքում հանքի շահագործման թույլտվությանը, տրված լիցենզիաների իրավականությանն ուշադրություն դարձնել:

«Բոլորս էլ գիտենք, թե նախկին կառավարությունն ինչ պայմաններում կարող է տված լինել թույլտվություններ: Լիդիանի հետ կապված, բոլորս քիմիկոսներ, երկրաբաններ չենք, բայց ինձ թվում է՝ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, որ սա մահաբեր հանք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել