Tert.am-ը գրում է.

10:48

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրով վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվեց եռակողմ հանդիպում անցկացնել՝ իր, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների  և բնապահպանների ու համայնքների ներկայացուցիչների միջև, ովքեր դեմ են հանքի շահագործմանը: 

Նշենք, որ հանքի շահագործման դեմ ցույցին հակընդդեմ ցույց են անցկացնում «Լիդիանի» աշխատակիցները Ջերմուկից մի քանի կիլոմետր այն կողմ: 

Վարչապետը Գնդեվազից ուղղաթիռով ուղևորվեց դեպի Ջերմուկ,  որտեղ հանքի շահագործման դեմ ցույցի մասնակիցները նրան հյուրասիրեցին տեղի բարիքներով, և նշեցին, որ եթե հանքը շահագործվի, այս բարիքներն այլևս չեն լինի:

«Բազմաթիվ ծառեր են հատվել, էլ ծիրան չի լինի: Թյուր կարծիք է ձևավորվել, որ մենք «Լիդիանի» դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք հանքի շահագործման դեմ: Որ իջնեք, մեր եղբայրներն ու քույրերն են կանգնած ներքև՝ «Լիդիանի» աշխատողները, նրանց խաբել են, ասել, որ այսօր գործի եք, բայց բերել են ցույցի»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:


Նիկոլ Փաշինյանը հետաքրրքվեց, թե այս գործընթացն ինչու նրանք ավելի շուտ չե՞ն սկսել: «Տեսա որ այնտեղ հսկայածավալ շինարարություն է տեղի ունեցել, 6-7 տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը: 

Ցուցարարը նշեց, որ բողոքներ եղել են, բայց նախկին իշխանության օրոք անհնարին էր մեծ մասշտաբով բողոքել: 

Գնդեվազցի բողոքի մասնակից Թեհմինա Ենոքյանը պնդեց, որ իրենք 2015թ-ից 9 գնդեվազցիներով դիմել են Վարչական դատարան, որ կասեցվի այս ամենը, սակայն նիստերը ձգձգվել են: Ըստ նրա՝ բացահայտել են մի շարք խախտումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել