«Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկն «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով:


«Օսիպյանը մեզ վստահեցրեց, որ համակարգում այլևս երբեք ոչ ոք «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կոչումներ ու պաշտոններ չի ստանալու»,- ասաց մեր աղբյուրը, ավելացնելով, որ անգամ պարգևների հարցում է ոստիկանապետը խիստ ու հետևողական լինելու:


Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ոստիկանապետը, հնարավոր է, առաջիկայում հրահանգի վերանայել նախկինում ստացած կոչումները, որոնք ոստիկաններին շնորհվել են ոչ թե բարեխիղճ աշխատանքի, այլ «գեղեցիկ աչքերի» համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել