«Վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ դարձավ Սերժիկ Ավետիսյանը, դատավոր, որը վերաքննիչ դատարանում աշխատած ժամանակ քննել է 2008թ. քաղբանտարկյալների, այդ թվում՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրեական գործը` անփոփոխ թողնելով նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով կայացված անարդար դատավճիռները:


«Ժողովուրդ» օրաթերթն Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք նա զղջացե՞լ է Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռն անփոփոխ թողնելու համար:


«Դուք նշեցիք, որ մեղադրական դատավճիռը թողնվել է անփոփոխ, ես լրացում անեմ՝ մասնակի արդարացում է եղել, եթե ազդեցություններ լինեին, երևի թե ես կգտնվեի ազդեցության տակ և գլխավոր դատախազության բողոքը այդ մասով չէի մերժի, այնպես որ դա այդպես չէ:


Ինչ վերաբերում  է զղջալուն կամ չզղջալուն՝ կան կոնկրետ գործի հանգամանքներ, կա օրենք, օրենսդրություն, և 1991 թվականից ես դատական համակարգում եմ և չեմ հիշում մեկ դեպք, որ ես զղջամ»»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել