Բաղադրամասեր

  • 1 չափաբաժին

  • 2 կգ կծու կարմիր տաքդեղ

  • 2 գլուխ սխտոր

  • 60 գ աղացած համեմի սերմ

  • 60 գ աղացած չաման

  • 60 գ խոշոր աղ

Պատրաստման եղանակը

  • Տաքդեղները սրբել խոնավ շորով և կախել թելով կամ փռել սփռոցի վրա, որպեսզի թոռոմեն, մոտավորապես 6-7 օր։ Շատ չորացնել պետք չէ։

  • Լավ լվանալ և չորացնել հատ-հատ չոր շորով։

  • Հագնել խոհանոցի համար հատուկ նախատեսված ձեռնոց և մաքրել։ Շատ կծվի սիրահարները կարող են սերմերը չհեռացնել։

  • Մաքրելուց հետո տաքդեղները և մաքրած սխտորը 2 անգամ աղալ մսաղացով, այնուհետև հարել բլենդերով։

  • Աղալուց հետո ավելացրեք համեմի սերմը, չամանը, աղը և լավ խառնել։

  • Տեղադրեք այդ ամենը ապակյա կամ էմալապատ տարայի մեջ։

  • Ծածկել սրբիչով և թողնել 5-7 օր, որպեսզի տեղի ունենա խմորում՝ ֆերմենտացիա։

  • Դրանից հետո լցնել ստերիլիզացված չոր բանկանների մեջ և փակել կափարիչով և պահել սառնարանում։

  • Ապահովության համար, որպեսզի լավ պահպանվի մինչև գարուն, կարող եք վրան հալած յուղ լցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել