«Իշխանության նպատակը մարդ­կանց բանտեր լցնելը չէ, այլ պետու­թյան վնասը վերականգնելը: Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքա­ցիների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրավապահների գործողությունների մասին, որ ծավալվում են անցնող շա­բաթներում: Ըստ Փաշինյանի՝ պետք չէ, որ մարդիկ այս ամենից 37 թվակա­նի տպավորություն ստանան, որովհետև Հայաստանում օրինականության վերականգնման գործընթաց է:


Այս հայտարարությունը շատ կարևոր է ոչ միայն հանրությանը հասցեագրվածության տեսանկյունից: Փաշինյանի հայտա­րարությունը հույժ կարևոր մեսիջ է նաև արտաքին աշխարհին, որն անկասկած ցանկանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Եվ սա նշմարելի է նաև, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերից, որն ասել է, թե Հայաստանը պետք է համապատասխանի հազարամյակի մարտահրավերներ ամերի­կյան կորպորացիայի չափանիշներին, դրա ծրագրում ընդգրկվելու համար:

Իհարկե, առաջին հայացքից սա ֆորմալության պարզ տրամաբանության մեջ է, սակայն, մյուս կողմից, հատկանշական է, որ ԱՍՆ դեսպանն այդ մասով շատ զգուշավոր է: Որովհետև, ի վերջո, առայժմ թավշյա հեղափոխությունից հետո աշխատողն իրավապահ համակարգն է, դրսևորվում է դրա աշխատանքի ար­դյունքը, իսկ այլ ուղղություններով դեռ պետք է հասկանալ իրավիճակն ու մի­տումները: 

Իհարկե, անխոս է, որ այլ ուղ­ղություններով էֆեկտիվության համար նախ պետք է հաստատել օրինականու­թյուն, սա անհերքելի է, և այս տեսանկյու­նից շղթան շատ տրամաբանական է: Եվ հարցը դա չէ, դրա հանդեպ կասկածը չէ, այլ այն, որ քանի դեռ այլ ուղղությամբ չկան նույնքան համաչափ դրսևորումներ ու արդյունքներ, ինչը, իհարկե, օբյեկտի­վորեն ժամանակի խնդիր է, արտաքին դերակատարները չեն ցանկանում շտա­պել և տալ շուտափույթ գնահատական­ներ: Ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, որ կառավարության ղեկավարը հստակ արձանագրում է, որ չկա մարդ­կանց բանտեր լցնելու նպատակ:


Իհարկե, արդարությունը կարիք ունի դրսևորման, և եթե մարդիկ մեղավոր են, ապա պետք է նստեն բանտում: Սակայն, մյուս կողմից, Հայաստանը ներկայումս, մեղմ ասած, այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա այդօրինակ առաջնահերթության, ճոխություն, և ըստ այդմ, եթե մար­դիկ պատրաստ են իրենց ապացուցված հանցանքը, պետությանը հասցված ապացուցված վնասը փոխհատուցել, վերականգնել, ապա սա առավել գերակա նպատակ է, և հանուն դրա կարելի է և գուցե պետք է մարդկանց տալ այդ պայմանով ազատության հնարավորություն­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել