Operativ.am -ը գրում է

Ֆրանսիայի խորհրդարանի միջուկային օբյեկտների անվտանգության վերահսկման հատուկ հանձնաժողովը նախազգուշացրել է ֆրանսիական ատոմակայաններում վթարների հնարավորության մասին, հաղորդում է Parisien թերթը` հղում անելով հանձնաժողովի հաշվետվությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրատարակությունը հաղորդում է, որ 5 ամսվա հետաքննության արդյունքներով խորհրդարանական փորձագետները եզրակացրել են, որ երկրի ատոմային կայանները «բավարար չափով» պաշտպանված չեն տարերային աղետներից և «մարդկային գործոններից», այդ թվում ահաբեկչական հարձակումներից:

Խորհրդարանականները նաև ուշադրություն են հրավիրել ատոմակայանների սպասարկման մեջ ներգրավված մեծ թվով ենթակապալառուներին:

«Սպասարկմանը երրորդ կողմին ներգրավելով (ԱԷԿ-ի օպերատորը), EDF-ն աստիճանաբար կորցրել է իր գիտելիքները: Այն այլևս չի կարող ռեակտորների հետ ինքնուրույն մի շարք բարդ գործողություններ իրականացնել», - ասել է հանձնաժողովի մամուլի քարտուղարը, Սոմմա շրջանից պատգամավոր Բարբարա Պոմպիլին, որի խոսքը ներկայացված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել