Aysor.am-ը գրում է
Մոսկվան տագնապահարույց նորություն է համարում բրիտանական Էյմսբերիում 2 մարդու հնարավոր թունավորման միջադեպը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
 
«Անկասկած, դա խորը անհանգստություն է առաջացնում, նաև կապված համանման դրսևորման հետ, ինչը Մեծ Բրիտանիայում մեկ անգամ չէ կատարվում», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան Էյմսբերիում տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելու խնդրանքի, որտեղ 2 տեղացիներ ծայրահեղ վիճակով հոսպիտալացվել են:
 
Նա նշել է, որ Կրեմլին հայտնի չեն բրիտանական իշխանությունների ինչ-որ ուղերձների մասին՝ Էյմսբերիում թունավորման միջադեպի հետաքննությանը օգնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել