Panorama.am-ը գրում է.

Նիդեռլանդների Լեյդեն քաղաքի Բուրգավե թանգարանից գողացել են մահացու վտանգավոր թույնով շիշ։ Գազետա.ռու-ն, հղում անելով NL Times-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոնողական աշխատանքներ է ընթանում, զգուշացրել է բնակիչներին չմոտենալ  թույնին, եթե նրանք իրենցից շուտ այն գտնեն։

Նշվում է, որ թույնը պահվել է չհրկիզվող պահարանում, որն էլ գողացել են։ Դեռևս հայտնի չէ, արդյոք գողերին հաջողվել է թանգարանից այլ բան տանել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել