Tert.am-ը գրում է.

Պայմանավորված իր ռելիեֆով՝ Նախիջևանից լուրջ ռազմական գործողություններ իրակացնել ՀՀ-ի դեմ հնարավոր չէ: Նման տեսակետ Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը:

«Նախիջևանն Արաքսի գետի հովիտն է և ցածրադիր է, այն դեպքում, երբ լեռնային շրջանները վերահսկում են հայկական զորքերի կողմից, և Նախիջևանի ամբողջ տարածքը հայկական  հրթիռահրետանային համակարգի համար հասանելի է, և ոչ հասանելի տարածք գոյություն չունի»,-ասաց նա:   

Ըստ Մանվելյանի՝ մյուս կողմից էլ խաղաղ պայմաններում Ադրբեջանը, փորձելով ակտիվանալ Նախիջևանի կողմից, ինչ-որ տեղ դիտարկում է այն որպես լրացուցիչ ճնշում գործադրելու միջոց:  

«Պետք է հասկանալ, որ Նախիջևանն իր աշխարհաքաղաքական դիրքով գտնվելով Հայաստան, Իրան, Թուրքիա հատվածում՝ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ունի և քանի որ այս պահին վերահսկվում է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը փորձում է խաղաքարտը օգտագործել՝ ՀՀ-ի նկատմամբ լրացուցիչ ճնշում օգտագործելու համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել