Tert.am-ը գրում է.

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ դատարանը կիրառել է գրավ: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչը միջնորդել էր Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ես միջնորդեցի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել գրավ 1մլն դրամի չափով,քննիչը չառարկեց,իսկ դատարանը բավարարեց միջնորդությունը։Արա Վարդանյանն ազատ է արձակվել»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք,որ հարուցվել  է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 214-րդ հոդվածի հատկանիշներով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը։

ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ Արա Վարդանյանը դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել