Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստում ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության առաջարկը: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկը վերաբերում է լրացուցիչ քվեաթերթիկներին:

«ԱԺ-ի ընտրությունների ժամանակ քվեախցիկում պետք է լինեն լրացուցիչ  քվեաթերթիկներ, որպեսզի, եթե ընտրողին պարտադրեն քվեաթերթիկ հանել, որ իր քվեն ապացուցի, ինքը միշտ այդ արկղում գտնի ավել քվեաթերթիկ, այլ կոմբինացիայի հնարավորություն ունենա՝ անկախ նրանից, թե ինքն ինչպես է քվեարկել: Քվեարկության վերահսկումը  կանխարգելող բավականին արդյունավետ մեխանիզմ է, որը չկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ն առաջարկեց նույնը կիրառել ՏԻՄ-ի ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց  Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այդ հարցը հանձնաժողովի օրակարգում  նախկինում չկար, սակայն քննարկվեց և սատարման արժանացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել