Panorama.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում կայացած քննարկման ժամանակ  «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:
Նա նկատեց, որ այս հարցը երկար քննարկվել է, և կանդրադառնա միայն ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի այն դիտարկմանը, որ ռեյտինգայինի դեպքում կունենանք երևանյան ցուցակ, և մարզային թեկնածուներ չեն լինի:

«Կուսակցություններն իրենք պետք է շահգրգռված լինեն, որ իրենց ցուցակներում ընդգրկված լինեն մարզային թեկնածուներ, որովհետև եթե մի կուսացություն իր ցուցակում միայն մայրաքաղաքից թեկնածուներ ընդգրկի, ապա կլինեն նաև այնպիսի  կուսակցություններ, որորոնք մարզային թեկնածուներ կընդգրկեն, և այդ առումով ավելի մրցունակ կլինեն»,-նշեց պատգամավորը։

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ ինքը համակարծիք չէ հնչած տեսակետի հետ: «Իմ մտահոգությունն այն է, որ եթե չերաշախավորենք մանդատներ տարածքների համար, մենք չենք ունենա տարածքային ներկայացուցչություն:

Եթե մենք արհեստածին արձանագրենք, որ մարզից ցուցակում լինի, դա չի աշխատի: Առաջինը պետք է մեխանիզմ ունենալ, որ խթանի կուսակցություններին տեղերում ունենալ քաղաքական կազմակերպություններ: Կարող ենք քննարկել միջանկյալ տարբերակ, մեծացնել ծավալը, բայց անցնել միասնական ցուցակի՝ անգամ բաց, ես այստեղ մտահոգություն ունեմ, որ մենք կսպանենք դեռ չստեղծված քաղաքականությունը»,-նշեց բանախոսը՝ նկատելով, որ ինչ վերաբերում է փակ ցուցակներին, ապա այստեղ ինքն ավելի մեծ մտավախություն ունի:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել