Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի ամենամեծ ցանցն ունեցող FNAC գրախանութներում կասեցվել է հակահայկական և Հայոց ցեղասպանությունը ժխտող՝ «Հայերի և թուրքերի տարբեր տեսակետները» գրքի վաճառքը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայում գործող «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը: Ինքն էլ գրքի վաճառքի դեմ բողոքողներից է եղել:

Ըստ Գրիգոր Ամիրզայանի՝ գիրքը լույս է տեսել 2017 թվականին․ հեղինակը՝ Իվս Բերնարդն է: Գրքում ներկայացված է, որ հայերը թուրքերին կոտորել են, 1915 թվականին հայերը՝ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում դավաճանել են Թուրքիային:

«Գրքում եղած բոլոր տվյալները միայն ու միայն թուրք պատմաբանների բերած փաստերով են»,- ասաց նա: Պատմեց նաև, որ ինքը իր կազմակերպության անդամներով և երկու այլ հայկական կազմակերպություներով բողոքել են գրքի վաճառքի դեմ՝ Վալենս քաղաքի FNAC գրախանութի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացում որոշում է կայացվել հանել գիրքը վաճառքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել