Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները պարզել են, որ ընդհանուր անզգայացումը լիակատար ձևով չի անջատում մարդու գիտակցությունը. Նա շարունակում է արձագանքել շրջակա աշխարհի իրադարձություններին, թեև չի գիտակցում դա։

«Երևում է, անզգայացումը ավելի շատ նման է սովորական քնին, քան գիտակցության լիակատար անջատմանը»,- ասվում է Anesthesiology ամսագրում տպագրված հոդվածում։

Այս հարցում մինչ այժմ 2 տեսակետ է եղել։

Առաջինի համաձայն՝ անզգայացման ժամանակ ուղեղը կարող է երազներ տեսնել, տեղեկատվություն ընկալել և ճանաչել արտաքին ազդակները ենթագիտակցության մակարդակով։

Ըստ մյուս տեսակետի կողմնակիցների՝ ընդհանուր անզգայացումը կանգնեցնում է մարդու ներքին կենսաժամացույցը՝ մեծացնելով թուլամտության  և Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։

Похожее изображение

Ֆինն գիտնականները ապացուցել են, որ առաջին տեսակետի կողմնակիցներն ավելի մոտ են ճշմարտությանը։ Եվ եթե անզգայացումը ավելի մոտ է խոր քնին, ուրեմն ապագայում այն կարելի է օգտագործել գիտակցության բնույթը հետազոտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել