Panorama.am-ը գրում է.

Վրաստանում նախագահի թեկնածու, «Գիրչի» կուսակցության առաջնորդներից  Զուրաբ Ջապարիձեն նախատեսում է հուլիսի 13-ին կայանալիք դատական նիստին կենդանի ջայլամ տանել։ Նովոստի Գրուզիան գրում է, որ «Գիրչի» կուսակցությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային կենադանաբանական այգու տնօրինությանը խնդրանքով՝ հուլիսի 13-ին մի քանի ժամով իրենց տալ ջայլամ։ Բանը նրանում է, որ Ջապարիձեի կարծիքով, ջայլամը բնութագրում է դատարանի դիրորոշումը։

««Գիրչի» կուսակցությունը կարծում է, որ Վրաստանում դատարան գոյություն չունի, դատական ընդհանուր համակարգը նման է ջայլամի, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ։ Խնդրում ենք հուլիսի 13-ին մեզ տրամարդել ջայլամ, տեղափոխումը մենք կկազմակերպենք»,- նշված է կենդանաբանական այգու տնօրինությանն ուղղված կուսակցության նամակում։

Ջապարիձեն այսօր գնացել է կենդանաբանական այգի և նկարվել մի թռչունի ֆոնինը, որը, ինչպես նրան թվացել է, ջայլամ է։ Բայց կենդանաբանական այգու տնօրենը լրագրողներին ասել է, որ իրենք չունեն ջայլամ, իսկ այն կենդանին, որը մտադիր էր վերցնել Ջապարիձեն, էմու է, որը տարածված է Ավստրիալիայում, բավականին ագրեսիվ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել