Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը կարելի է հետևել XXI դարի ամենաերկարատև լուսնի խավարմանը։ Բացի այդ՝ ամբողջ գիշեր երկնակամարում կփայլի Մարսը։

22։37-ին Լուսինն ամբողջությամբ կլինի Երկրի ստվերում և բոսորագույն կներկվի։

Ինչպես նշվեց՝ ամբողջ գիշեր երկնակամրում կփայլի նաև Մարսը։ Դա ևս մեկ արտասովոր տիեզերական երևույթ է՝ Մարսի մեծ առճակատումը, որը 15 տարին մեկ անգամ է տեղի ունենում։ Կարմիր մոլորակը կլինի Երկրից նվազագույն հեռավորության վրա՝ մոտենալով Լուսինին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել