RTS պորտալը հաշվել է, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի աստղ Նեյմարը աշխարհի առաջնության 4 մրցախաղում 14 րոպե խոտածածկույթի վրա է անցկացրել՝ իր նկատմամբ կանոնները խախտելուց հետո։

ԱԱ-ի մեկնարկից ի վեր նրա նկատմամբ կանոններն ամենաշատն են խախտել՝ 23 անգամ։ Ընկնելուց հետո Նեյմարը խոտածածկույթի վրա 13 րոպե 50 վայրկան է անցկացրել։ Ամենաերկարատև «ընդմիջումը» տեղի է ունեցել Մեքսիկայի հետ խաղի ժամանակ՝ 5․5 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել