Tert.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստին «Ելք» խմբակցության առանցքային առաջարկներից էր սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով: Հանձնաժողովի` «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը նշեց, թե այս հարցը երկար քննարկվել է, և միայն ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի դիտարկմանը կանդրադառնա, որ այս դեպքում կունենանք երևանյան ցուցակ և մարզային թեկնածուներ չեն լինի:

«Կուսակցություններն իրենք պետք է շահգրգռված լինեն, որ իրենց ցուցակներում ընդգրկված լինեն մարզային թեկնածուներ, որովհետև եթե մի կուսացություն, որ իր ցուցակում միայն Երևանից ընդգրկի, կլինեն կուսակցություններ, որ մարզային կընդգրկեն, ու կլինեն ավելի մրցունակ»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը համակարծիք չէր: «Իմ մտահոգությունը. եթե չերաշախավորենք մանդատներ տարածքների համար, մենք չեն ունենա տարածքային ներկայացուցչություն:

Եթե մենք արհեստածին արձանագրենք, որ մարզից ցուցակում լինի, դա չի աշխատի: Առաջինը պետք է մեխանիզմ ունենալ, որ խթանի՝ տեղերում կուսակցությունները ունենան քաղաքական կազմակերպություններ: Քննարկել միջանկյալ տարբերակ, մեծացնել ծավալը, բայց անցնել միասնական ցուցակի՝ անգամ բաց, ես մտահոգություն ունեմ, որ մենք կսպանենք դեռ չստեղծված քաղաքականությունը մարզերում»,-ասաց նա և նշեց, թե ինչ վերաբերում է փակ ցուցակներին, ապա այստեղ ավելի մեծ մտահոգություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել