Panorama.am-ը գրում է.

Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝  ի՞նչ գնահատական կտա մամուլում տարածված հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ «Մարտի 1-ից» առաջ 2008 թվականի նախագահական ընտրություններն անցել են ընտրախախտումներով։ 

«Յուրաքանչյուր հարցի, եթե խոսում ենք իրավաբանի հետ, պետք է տալ իրավական ձևակերպում։  Նմանատիպ վեճերը լուծվում են Սահմանադրական դատարանում, իսկ Սահմանադրական դատարանի ակտերը վերջնական են ընդունման պահից, դրանք չեն վիճարկվում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ հրապարակված հաղորդագրության՝ ժողովուրդը այն ժամանակ զրկվել է  իր ընտրությունն ազատ արտահայտելու հնարավորությունից, ինչի հետևանքով էլ 2008 թվականի փետրվարին կազմակերպվել են երթեր, հավաքներ, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց․ «Ես ոչինչ չունեմ ասելու, որովեհտև ձևակերպումների զգալի մասը իրավական տեսանկյունից գնահատման ենթակա չէ»։

Հստակեցմանը՝ մտավախություն չունի՞, որ ընտրախախտումների վերաբերյալ բացահայտումները կշարունակվեն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ «Որևէ գործ քննելու հետ կապված ես չեմ կարող ունենալ մտավախություն։ Եթե ընտրախախտումներ եղել են, իհարկե, դրանք պետք է քննվեն։ Ամեն ինչ արել եմ, որ ընտրախախտումները բացահայտվեն։ Եթե իմ աշխատանքով գնացել եմ այդ ուղղությամբ, իհարկե, որևէ մտավախություն ունենալ չեմ կարող»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել