Panorama.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքի շուրջ բարեփոխումների շրջանակում «Ելք» խմբակցությունն առաջարկում է քաղաքացիներին փոստային առաքմամբ  ուղարկվող ծանուցումները փոխարինել բյուջետային առավել համեստ միջոցներ պահանջող մեթոդներով:

«Մինչև հիմա այդ ծանուցումների վրա ամեն ընտրության ժամանակ ծախսվել է կես միլիոն դրամ, ինձ համար անակնկալ էր այդ թիվը: Կարելի է բջջային հեռախոսներին ծանուցում ուղարկել, շատ ավելի էժան է։ Կարելի է մտածել ծանուցման այլ առաջարկներ, ուղղակի ողջամիտ չէ այդքան գումար ծախսել։ Փոստային ծանուցումները չափազանց ծախսատար են»,- նշեց «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը:  

Քննարկմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ փոստային ծանուցումների արդյունավետության դիտարկումը ողջամիտ է։
«Համաձայն եմ՝ գումարի հարցը ծագում է, բայց կարևորը՝ ծանուցումը հասնի հասցեատիրոջը, և դա  պետության ջանքն է: Գյուղական համայնքներում ո՞նց ենք ապահովելու՝ տատիկ-պապիկներին հասցնելու ծանուցումը։ Պաշտոնական էլեկտրոնային փոստի՞ն ենք ուղարկելու, կհասնի՞, ես կասկածում եմ, կամ բջջայինը, ավանադական տարբերակը դրա համար է մնացել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել