Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը թեկնածուների ընտրության, առաջադրման հարցում որևէ մասնակցություն չունի: Այսօր ՍԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրության տապալմանը: 

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընտրության մեխանիզմը միջազգային պրակտիկայի հաջողված տարբերակներից մեկն է: «Այսինքն, երբ իշխանության 3 ճյուղերը որոշակիորեն մասնակցություն են ունենում դատավորի ընտրությանը դատավորների ընդհանուր ժողովը, հանրապետության նախագահը, կառավարությունը: Հուսով եմ՝ այս քաղաքական իրավիճակը կանցնի, և մենք աշնանը կունենանք դատավոր, որովհետև ես ամենաշահագրգռվածն եմ 1 օր առաջ ունենալ նոր դատավորներ, որոնք նոր շունչ կտան դատարանին, վերջապես ծանրաբեռնվածությունը մի փոքր կթուլանա»,- ասաց նա: 

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք նոր Սահմանադրությունը համապատասխանում է նոր իրավիճակին, Թովմասյանը նախ հիշեցրեց, որ ինքը Սահմանադրության նախագծի մշակողներից է, ավելին՝ շեշտեց, որ առկա քաղաքական փոփոխություններից հետո էլ, եթե իրեն հնարավորություն տրվեր մշակել, ապա ինքը որևէ հոդված այլ կերպ չէր ձևակերպի, քան ձևակերպված է առկա Սահմանադրության մեջ:

«Իհարկե, սա չի նշանակում, որ այն, ինչ այսօր Սահմանադրությամբ ամրագրված է, բոլորին կողմ եմ եղել, բայց հանձնաժողովը կոլեգիալ մարմին էր, որտեղ եղել են մտքերի, գաղափարների բախումներ: Մեկս մյուսին համոզել ենք, և որոշ դեպքերում էլ ես մնացել եմ փոքրամասնության մեջ»,- նշեց ՍԴ նախագահը: 


Թովմասյանը, խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ դիմելու մասին, տեղեկացրեց, որ գործը վարույթ է ընդունվել, և սեպտեմբերին կամ հոկտեմբերին կլինի գործի քննությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել