Տարօրինակ, խենթ ախտանշաններ, որոնք վկայում են, որ մինչև ականջներիդ ծայրերը սիրահարվել ես: Բոլորիս էլ թվում է, թե դա մեզ հետ չի պատահի, և մենք ինքնամոռաց չենք սիրահարվի, սակայն, ավաղ, դա պատահում է յուրաքանչյուրիս հետ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 խենթ նշան, որ դուք սիրահարվել եք և հետադարձ ճանապարհ արդեն չկա:

  1. Քո հորմոնները վերահսկողությունից դուրս են գալիս:

  2. Դու քնում և արթնանում ես ՆՐԱ մասին մտքերով:

  3. Դու ժպտում ես, երբ ՆՐԱՆ հաղորդագրություն ես գրում:

  4. Դու որոշակիորեն կպչուն ես դառնում, ցանկանում ես անընդհատ ՆՐԱ հետ լինել:

  5. Դու պատրաստ ես լինում խենթ քայլերի գնալ:

  6. Դու շարունակ դուրս ես գալիս քո հարմարավետության գոտուց հանուն ՆՐԱ, զիջումների ես գնում:

  7. Դու սկսում ես ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքինիդ:

  8. Դու երգում ես, ներքուստ:

  9. Դու փոփոխում ես առօրյադ, ցանկանում ես ՆՐԱ համար ավելի շատ ժամանակ գտնել:

  10. Դու ասես կուրացած լինես, ՆՐԱՆԻՑ բացի՝ ոչ ոք աչքիդ չի երևում, իսկ ՆՐԱ թերությունները պարզապես անտեսանելի են դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել