Ֆոլկ երաժշտության հնչյունները երեկ գրավել էին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը: Համերգային ծրագիրը Թումոյի այս ամառվա գլխավոր մշակութային միջոցառումների շարքում էր իրականացվում: Ֆոլկ SKA ռիթմերի սիրահարների համար ելույթ ունեցան Alexandrapol Orchestra-ն և Aratta Band-ը:

Ինչպես կազմակերպիչները նշեցին, միջոցառումների այս շարքը շարունակվելու է մինչև հուլիսի վերջ, շաբաթը երեք անգամ լինելու են համերգներ, ներկայացումներ, կինոդիտումներ:

Համերգային ծրագիրը բացեց Alexandrapol Orchestra-ն, որն իր էներգետիկ հնչյուններով ցրեց ամառվա տապն ու զովացրեց մարդկանց, այնուհետև ուրախ տրամադրությունը շարունակեց Aratta Band-ը:

IMG_6406IMG_6300

Aratta Band–ը հիմնադրվել է 2013 թվականին, բայց 2016 թվականին խմբի կազմում փոփոխություններ են եղել: Ինչպես նշում է խմբի կիթառահար Տարոնը, նրանք ներկայանում են երաժշտական տարբեր ժանրերում, բայց հիմնական ուղղվածությունը ֆոլկն է. «Թումոյի կազմակերպիչները կապ հաստատեցին մեզ հետ և ցանկություն հայտնեցին, որ մենք էլ նվագենք: Մենք էլ այդ փաստից, իհարկե, շատ ուրախացանք: Թումոյի կազմակերպած միջոցառումերը միշտ շատ բարձր մակարդակի են լինում: Միշտ փորձում ենք աշխատել նրանց հետ, քանի որ Թումոն լավագույն կազմակերպություններից է»:

Խումբը միջոցառման ժամանակ նվագեց և ներկայացրեց այնպիսի երգեր, որոնք նորություն էին: Հիմնական երգացանկը ներկայացրին սկզբում, որից հետո հնչեցին նոր ստեղծագործությունները: 

IMG_6330IMG_6370IMG_6409

IMG_6832
IMG_6850
IMG_6933
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել