52-ամյա ամերիկացի կատակերգու Էնդի Դիկին ձերբակալ են Լոս Անջելեսի փողոցներում անծանոթ աղջկա նկատմամբ թույլ տված ոտնձգությունների համար։ Ավելի վաղ, Ջիմի Քիմելի շոուի ժամանակ, նա «ձեռք էր գցել» Իվանկա Թրամփի ծնկին, ինչից հետո նրան դուրս էին հրավիրել դահլիճից, հաղորդում է The Sun-ը։

Ավելի ուշ Էնդի Դիկը պարզաբանել էր, որ չի ցանկացել նեղացնել Իվանկային, այլ պարզապես փորձել է հասկանալ, թե ինչու են նրա ոտքերը փայլում։ Սկանդալային միջադեպը 2007-ին էր տեղի ունեցել, բայց այն ժամանակվանից տղամարդու սովորությունները չեն փոխվել։ Այս անգամ նա Լոս Անջելեսի փողոցում է մի աղջկա գրկել և նրա հասցեին անվայել արտահայտություններ արել։ Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը ձերբակալել է Էնդիին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել