168.am-ը գրում է.

Անկարայում տեղի  է ունեցել  թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ։

Դրա ընթացքում ստորագրվել է պաշտոնական Կիևին թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման և համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ հուշագիր։ Իր հերթին թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինական «Ան-178» բեռնատար ինքնաթիռների գնման հարցում:

Բացի վերոնշյալ ԱԹՍ-ներից թուրքական կողմը  Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կմատակարարի առաջատար տեխնոլոգիաներ ու կապի ոլորտում ծրագրային ապահովումներ։

Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել  թուրք-ուկրաինական հատուկ բյուրո, որը կզբաղվի զրահապատ մեքենաների շարժիչների արտադրությամբ։

Քննարկվել է նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ, տանկեր արտադրելու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել