168.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը բավականին կոշտ արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ամբողջ ընտրությունները կեղծվել են:

«Կլինի՞՝ ինչ հնարավոր է՝ բացասական իմ մասին ասեք, որ հետո գնանք առաջ, հասկանանք, որ բովանդակային ենք քննարկում: Առաջարկում եմ՝ այ, «դուք՝ սենց, դուք՝ նենց», ճիշտ տեղը չի: Հասկանում եմ, որ կամերաների առկայությունն է պատճառը»,- ասաց Դ.Հարությունյանը՝ խոստանալով այլևս չարձագանքել, թե ինքն ինչքան վատն է:

«Ձեր անձի վերաբերյալ որևէ խնդիր չկա,- զարմացած արձագանքեց Ս.Բագրատյանը,- Ձեր մասնագիտական որակների վերաբերյալ բավականին բարձր կարծիք ունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել