Tert.am-ը գրում է.

«Ավելոքս» անվամբ դեղի տուփերն արդեն հանձնվել են Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, պարզվում է՝ դեղն օրինական ճանապարհո՞վ է հայտնվել մեր շուկայում, թե ոչ, արդյոք Հայաստանում գրանցված տարբերակո՞վ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը` անդրադառնալով Հայաստանի դեղատներում հայտնված ադրբեջանական արտադրության դեղերի մասին տեղեկությանը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայկական շուկայում հայտն­վել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տա­րածվել էին համացանցում, դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաև դեղին կից բացատրական թերթիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել