Armsport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հրաժարվել է տեղափոխվել չինական ակումբներից մեկը, հայտնում է «Sky Sport Italia-ն:

Հաղորդվում է, որ չինական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով:

Սակայն Բալոտելին հրաժարվել է` չնայած ձեռնտու պայմաններին:

Բալոտելին ցանկանում է մնալ Եվրոպայում և կանոնավոր կերպով հրավիրվել Իտալիայի հավաքական:

Հիշեցնենք` Բալոտելին հունիսի 30-ից ազատ խաղացողի կարգավիճակ ունի է: 27-ամյա հարձակվողի վերջին ակումբը ֆրանսիական «Նիսն» էր:

Իտալացին ակումբում երկու մրցաշրջան է անցկացրել` ընդհանուր առմամբ մասնակցելով 66 հանդիպման և դառնալով 43 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել