«Իրավաբանական շրջանակներում այս օրերին քննարկվում է, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, այնպես, ինչպես արել են նախկին իշխանությունները:
Բանն այն է, որ իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանությունները, ընդամենը կցկտուր ինֆորմացիաներ ունեն, այն էլ՝ ասուլիսներից, հարցազրույցներից և հրապարակային այլ միջոցառումներից: Օրինակ՝ խոսում են, որ որոշվել է խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմն իջեցնել:
Նախ, ասում էին, որ 5-ի փոխարեն դառնալու է 3, 7-ի փոխարեն՝ 5, սակայն, վերջին տվյալներով՝ մտադիր են իջեցնել 1 տոկոսով: Այսինքն՝ կուսակցությունների համար 5-ի փոխարեն անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել