Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ: Այս պահին ՀՀ վարչապետը Սիսիանի հրապարակում հանդիպում է քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այցն աշխատանքային բնույթ ունի, և այցելել են տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծումը տալու համար:

«Ես ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ժամանակ շատ մեղավոր էի զգում ինձ, որ Սյունիքը քայլարշավի «մարշրուտում» տեղ չէր զբաղեցրել, բայց եթե Մեղրիից սկսեինք, հիմա երևի նոր Երևան հասնեինք, մի փոքր արդարացում ունեմ»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով այցի նպատակի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթանակածի զգացողությունը մարդկանց մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այդ զգացողությունը լինի մշտական։

«Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան և հաղթանակածի զգացողությունը պետք է լինի հավիտյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել