168․am-ը գրում է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին Ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ջեյմս Բրայսի․ Խնկո Ապեր փողոցների, Բաղրամյան 37-ից-64 համարների, Բաղրամյան փող․ 2-րդ նրբանցքի, Բաղրամյան փող․ 2-րդ փակուղու, Գյուլբենկյան փող․ 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել