Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը հեռացել է շվեդական «Յուրգորդենից»:

30-ամյա ֆուտբոլիստի ու ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ շվեդական ակումբի գլխավոր մարզչի` հայ հարձակվողի վնասվածքից վերկանգնումը բավականին երկար է տևելու:

Հիշեցնենք` Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրուի» հետ խաղի առաջին կեսում և վերականգման համարնրանից կպահանջվի մոտավորապես 4 ամիս:

Մովսիսյանն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ ու կշարունակի ապաքինվել վնասվածքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել