Armsport.am-ը գրում է․

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել «Ուիմբլդոնի» երրորդ փուլ:

Աշխարհի 181-րդ ռակետը հաղթել է բուլղարացի Վիկտորիա Տոմովային: 1 ժամ 6 րոպե տևած պայքարում ամերիկուհին հաղթել է 6:1, 6:4 հաշվով: Սերենան 4 էյս է կատարել ու երեք բրեյք փոինթ իրացրել:

Երրորդ փուլում Ուիլյամսը կմրցի Տատյանա Մարեյ-Կրիստինա Մլադենովիչ զույգի հաղթողի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել