Tert.am-ը գրում է․

Այն, ինչ իրականացվել է, համարում եմ բարձագույն կարգի հանցագործություն: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին: Նա հիշեցրեց, որ ինքը տարբեր առիթներով խոսել է այն մասին, որ պետք է ուսումնասիրվի հիմնադրամ մտնող գումարների ծախսման ճշգրտությունն ու արդյունավետությունը:

«Հիմնադրամի տնօրենն իր անհագուրդ կրքերին հագուրդ տալու համար օգտագործել է Սփյուռքի մեր հայրենակիցների և Հայաստանի բարեգործների գումարները: Հիմնադրամում այն գումարներն են, որոնք ուղղված են Արցախի կյանքի ճանապարհը հարթելուն, բայց այս նպատակով հավաքված հանգանակությունը օգտագործվել է՝ մառազմատիկ զվարճանքները բավարարելու համար:

Սա այն դեպքն է, որ ես երբեմն կողմ եմ լինում, որ քրեական օրենսգրքում վերականգնվի բարձրագույն պատիժը՝ մահապատիժը»,- ասաց նա:

Պատգամավորը վստահ է՝ Հայաստանում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, իսկ այս մի բացահայտումը շղթայի ընդամենը մեկ օղակն է: Նրա կարծիքով՝ պետք է ուսումնասիրվեն բոլոր ժամանակներում իրականացված տարբեր ծրագրերի արդյունավետությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել