Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում խաղերին ներկա 40 մլն երկրպագուների շեմը գերազանցվել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Շվեդիա-Շվեյցարիա խաղում (1:0):

Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Սանկտ-Պետերբուրգի» ստադիոնում կայացած խաղին ներկա է գտնվել 64,042 հանդիսական:

ԱԱ-2018-ի մեկնարկից ի վեր կայացած 55 խաղերին 2, 532 394 մարդ է այցելել:

Հիշեցնենք` ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը կայացել է 1930 թվականին Ուրուգվայում:

ԱԱ-2018-ը կտևի մինչև հուլիսի 15-ը: Մնացած խաղերը կկայանան Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում և Սոչիում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել