Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ն պատրաստ է առավելագույնը մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արդարադատության նախարար, ԸՕ-ի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: «Սկզբունքորեն ինչո՞ւ ոչ»,-ասաց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը չմեկնաբանեց այն դիտարկումները, որ մեկ տարի հետո ՀՀԿ-ն նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարի:

Հարցին, թե ինչպե՞ս են աշխատելու  կառավարության հանձնաժողովի հետ, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսօր պլանավորում էին Կառավարության հանձնաժողովի  անդամների հետ հանդիպում ունենալ, անգամ ԱԺ նախագահը հրավեր էր հղել: «Սակայն գոնե ինձ անհայտ պատճառներով ներկայացուցիչները չկան, հուսանք, որ մյուս հանդիպումների  ժամանակ նրանք արդեն կգան»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանն, այդուհանդերձ, անդրադարձավ Կառավարության կողմից ներկայացված երկու առաջարկներին՝ անցողիկ շեմի իջեցում և անցում ամբողջական համամասնական ընտրակարգին:

Ըստ Հարությունյանի՝ անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակ հետապնդի, խորհրդարանական համակարգերում շատ կարևոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն, իսկ շեմի նվազեցումը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել