Tert.am-ը գրում է.

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Պաշտպանը միջնորդեց՝ խափանման միջոցը փոխելու և նրան «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ  ազատ արձակելու վերաբերյալ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակելու մասին  միջնորդությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել