Tert.am-ը գրում է.

Այսօր գործադիրը քննարկեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Մինչ նախարարը կներկայացներ նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք զեկուցի՞ հարցը, թե թողնի վերջում փակ քննարկմանը, քանի որ համաներման վերաբերյալ ակտը ֆինանսական հետևանքներ ունեցող է և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այս հարցում փակ քննարկում է իրականացրել:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե  հանրությունը իրազեկելու հետ կապված ի՞նչ  խնդիր ունեն, քանի որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի իրավախախտումներին և իր համար անհասկանալի էր, ինչո՞ւ պետք է նախագիծը թողնել:  «Այս քննարկման պրոբլեմը ո՞րն է, որ մարդիկ կարող են իմանալ և չվճարե՞լ»,-ասաց նա և հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծը ներկայացվա՞ծ է e-gov.am-ում և դրական պատասխան ստացավ:

Այսպիսով` Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:  Նա նշեց, որ խոսքը 13,3 միլիարդ դրամի համաներման մասին է:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը չի վերաբերում մինչև 2017 թվականի բոլոր վարչական խախտումներին: «Սիրելի՛ քաղաքացիներ, ձեր վարքագիծը փոխելուց առաջ սպասեք ԱԺ-ում ընդունվի նախագիծը և համոզվեք, որ այս օրենքը վերաբերում այն իրավախախտմանը, որը դուք կատարել եք, որից հետո ձեր վարքագիծը փոխեք: Մենք   բազմիցս բարձրաձայնել ենք, որ տեսալուսանկարահանման քաղաքականությունում խնդիր կա և ոստիկանությունը՝ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է  օրենքի նախագիծ՝ վարչական իրավախախտումների մասին օրենքում, որոնք կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,-ասաց նա:

Վարչապետը կարևորեց, որ օրենսդրությունը պետք է լինի երթևեկության կարգապահությունը բարձրացնելը և, կարծես թե, բավականին լավ առաջարկներ է ներկայացրել ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տեսանկարահանող և լուսանկարահանող խախտումները կազմում են 150 հազար, իսկ ճանապարհապարեկայնին ոստիկանության կողմից՝ 700 հազար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել