Life.tert.am-ը գրում է.
Նադեժդա Սարգսյանի մասին անցյալով խոսել ու համակերպվել նրա ֆիզիկական բացակայությանը հնարավոր չէ. hամոզված են նրա ընկերներն ու աշակերտները: Կենսախինդ, ուժեղ, պայքարող տեսակ, այսպես են նրան հիշում մտերիմները:
Նադեժդա Սարգսյանը երեկ մահացավ երկարատև հիվանդությունից հետո։ Քաղցկեղի դեմ նա պայքարում է մոտ 8 տարի։ Այս ընթացքում հաղթահարել էր բազմաթիվ ծանր շրջափուլեր, սակայն այս անգամ հաղթել չհաջողվեց։ Սուրեն Առուստամյանն ու Մաշա Մնջոյանը Tert.am Life-ին պատմել են երգչուհու հետ վերջին հանդիպման, հիվանդության վատթարացման փուլում նրա տրամադրության և Նադեժդա Սարգսյանի հետ կապված հուշերի մասին։
Երգչուհի Մաշա Մնջոյանը նշեց, որ իր երաժշտական կարիերայում Նադեժդա Սարգսյանը վճռորոշ դերակատարում է ունեցել: Հենց նա է նկատել ու ոգևորել դեռ փոքրիկ Մաշային և հորդորել Գյումրիից Երևան տեղափոխվել, երաժշտական ակտիվ գործունեություն սկսել:
Նրա խոսքով` Նադեժդա Սարգսյանը, որպես ուսուցիչ, բազմաթիվ արժեքավոր խորհուրդներ է տվել, որոնք առ այսօր երգչուհին հիշում է ու կիրառում իր մասնագիտական գործունեության մեջ։ «Մի ամբողջական բազա ու կուրս եմ ստացել նրանից: Կյանքի ընթացքում միշտ լինում են պահեր, որ հիշում եմ՝ Նադյան այսպես էր անում կամ ասում: Փոքր ժամանակ շատ չէի հասկանում, բայց հիմա շատ եմ օգտագործում նրա խորհուրդները: Հիշում եմ, երբ երգի փորձ էինք անում, ինձ նստեցնում էր դահլիճի կենտրոնում ու ասում՝ երգիր ինչպես ուզում ես, ուշադրությունդ միայն երգիդ վրա կենտրոնացրու: Այդ ընթացքում իմ ուղղությամբ տարբեր բաներ էր նետում, կոշիկն էր հանում գցում, որպեսզի սովորեմ չշեղվել:) Եթե ես հանկարծ մի պահ շեղեի ուշադրությունս երգից, դա ձախողում էր համարվում: Նա միշտ ասում էր՝ համերգի ժամանակ ամեն բան հնարավոր է լինի, դու պետք է չշեղվես ու կլանված լինես քո երգի մեջ»,- հիշեց Մաշան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։