Tert.am-ը գրում է.

Բաքվի կենտրոնում գտնվող Հրո աշտարակների (Ադրբեջանի ամենաբարձր երկնաքերերը-tert.am) վրա սխալմամբ պատկերել են Հայաստանի դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ:

Բաքվում ցանկացել են պատկերել Կոլումբիայի ազգային դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն շփոթել են գույների հերթականությունը, և արդյունքում ստացվել է Հայաստանի եռագույնի պատկերը:

Համապատասխան լուսանկարներն իրենց սոցկայքերում հրապարակել են ադրբեջանցի օգտատերերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել