ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա:

«Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր:

Նա անդրադարձել էր այսպես կոչված «օլիգարխ դպրոցներին», որոնք ունեցել են իշխանության ստվերային աջակցությունը, պարբերաբար գովազդվել են ու այլ դպրոցների մրցակցությունից դուրս են թողել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել