Tert.am-ը գրում է.

Տարկետման իրավունքի հետ կապված՝ որոշ դժգոհություններ կան: Դրանց վերաբերյալ բարձրաձայնեց Tert.am-ի խմբագրություն զանգահարած անձը, որը  չցանկացավ ներկայանալ, սակայն նշեց. «Շատ մեծ դժգոհություններ կան, որովհետև շատ ուսանողներ, որոնք բարձր միավորներ են ստացել, 1 միավորի  պատճառով (տարբերությամբ) տարկետում չեն ստացել: Մասնագիտական հանձնաժողովն էլ, տպավորություն է, որ պաշտպանության նախարարության հետ, որոշված գործում են՝ որոշակի քանակ ապահովելուց հետո»,-հայտնեց քաղաքացին:

Tert.am –ն այս առնչությամբ զրուցեց Կրթության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով այս առնչությամբ ասաց, որ  նախկին կարգի պայմանները փոխելով՝ քայլեր են արել հօգուտ ուսանողի և, ավելին, գտել են լուծումներ, որպեսզի գործի սոցիալական արդարության սկզբունքը գործի, ոչ թե ինչ-որ մեկի՝ արտերկրում սովորելու համար տասնյակ հազարավոր դոլարներ վճարելու ֆինանսական հնարավորություններ ունենալը:

«Կարգը 451-րդն է, դրանում նշված է՝ որ պայմաններով է անցնում. մենք փոխել ենք նախկին կարգը, այսինքն՝ եթե այն մնար այնպես, ինչպես նախկինում էր, ապա ընդամենը մի քանի ուսանող հնարավորություն կունենար անցնելու: Կարգը փոխեցինք, վարկանիշը իջեցրինք՝60-65 մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար, նաև մտցրեցինք «Թոփ-50» համալսարանները՝ պայմանով, որ լինի կրթաթոշակի մասին տեղեկանք, որպեսզի չլինի sponsorship-ով, որպեսզի պահպանվի սոցիալական հավասարությունը, և մարդիկ, ովքեր ի վիճակի են իրենց երեխայի համար վճարել 50 հազար դոլար, 100 հազար, իրենք չստանան տարկետում, այլ ստանան իրապես արժանիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել