Սիրո՞ւմ եք նախուտեստներ, տարբեր չիպսեր կամ նմանատիպ բաներ։ Եկել է նոր նախուտեստի ժամանակը։

Սա իդեալական հյուրասիրություն է մեծ խմբերով հյուրերի համար։ Խրթխրթան կարտոֆիլ և բերանում հալվող պանիր։ Միայն պատկերացնելն արդեն բավարար է։

Կարտոֆիլիով և պանրով «կրուասաններ»

Բաղադրիչներ

Կարտոֆիլ՝ 200 գրամ,
Ալյուր՝ 100 գրամ,
Աղ՝ ըստ ճաշակի,
Կոշտ պանիր՝ 6 ճաշի գդալ,
Արևածաղկի ձեթ՝ 150 մլ

Պատրաստումը

Կարտոֆիլը եփել, տրորել և թողնել, որ սառչի։
Ավելացրեք պանրի կեսը քերած վիճակում, աղ և ալյուր։ Հունցեք խմորը։
Գրտնակեք խմորը շրջանակի տեսքով 0,5 սմ հաստությամբ, կտրեք հավասար սեկտորների։

Լայն մասում դրեք պանիրը և փաթաթեք կրուասանները։
Խորը կաթսայում կամ թավայի մեջ լցրեք ձեթը և տապակեք այնտեղ այս համեղ ուտեստը։
Դրեք այն խոհանոցային թղթի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։
Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել