Panorama.am-ը գրում է.

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի  բարելավվի  մարզի բնակիչների կյանքի որակը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մարզպետը նշեց, որ մարզում խնդիրները բազմաթիվ են և բազմաշերտ, և միայն հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ կունենան ցանկալի արդյունք: Իսկ դրա համար, ըստ նրա, առաջին հերթին անհրաժեշտ են բանիմաց, նվիրյալ մարդիկ:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մարզպետարանում մեծ կրճատումներ չեն եղել, ավելի շատ քաղաքական և հայեցողական պաշտոններ են փոխվել: Նա միաժամանակ նշեց՝ այն մասնագետները, որոնք իրենց աշխատանքում թերացել են, բնականաբար, նրանց  պետք է փոխարինեն ավելի պրոֆեսիոնալները:  

«Կյանքի այն որակը, որ ունենք Կոտայքի մարզում, դա իրենց աշխատանքի արդյունավետության գնահատականն է, իսկ այս դեպքում՝ անարդյունավետության: Այսօր կան խնդիրներ՝ սոցիալական, վարչարարական, որ մեկ-երկու զանգերի, հարցումների շնորհիվ լուծվում են:  Դրանց թիվն արդեն մի քանի տասնյակից անցել են: Քաղաքացիները ընդունելիությունների ժամանակ այնպիսի հարցեր են բարձրացնում, որ դրանք կապված են մեկ-երկու մարզային չինովնիկի այսրոպեական որոշումից, բայց երկար ժամանակ դրանք չեն լուծվել: Մարդկանց չեն լսել, մարդկանց անտեսել են: Սոցիալական ոլորտում կան խնդիրներ, որոնք թյուրիմացության արդյունք են,  և մարդիկ տարիներով բախել են չինովնիկների դռները, բայց այդ դռները չեն բացվել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը նաև նշեց, որ  եղել են դեպքեր, երբ անձնավորված, ինչ-ինչ շահերից ելնելով  որոշումներ են կայացրել, որոնց արդյունքում տուժել է մի ամբողջ համայնք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել