Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը խոսում է Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակից, Արցախի Հանրապետության պետական պաշտոններում տեղի ունեցած փոփոխություններից, ընթացիկ այլ թեմաներից։

- Պարո՛ն Հարությունյան, ինչպես մեկնաբանվեց, ռուսական պատվիրակության այցը, և, հետևաբար, 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքին լուսանկարահանվելը 
պաշտոնական բնույթ չէր կրում և ոչ մի բան չի նշանակում: Բավարարվա՞ծ եք ռուսական կողմի այդ արձագանքից:

- Գիտե՞ք՝ Ռուսաստանը շահեր ունի Անդրկովկասում, ինչը չի թաքցնում, և այդ առումով կարելի է ցանկացած մասնավոր այցելություն համարել նաև պետության կողմից իրականացվող քաղաքականություն: Այսինքն՝այցը մի կողմից կարող է դիտվել մասնավոր, մյուս կողմից՝ այդ երկրում մասնավոր այցելություններն էլ ուղղորդվում են, և այն չի կարող լինել միայն մասնավոր:

-Այսինքն՝ պատասխանից բավարարված չեք: Հերթապահ խոսքեր:

-Իհարկե, և դա նույն պատասխանն է, ինչ վերաբերում է զենքի վաճառքին, այլ հարցերին: Մենք, այո՛, հասկանում ենք նրանց շահագրգռվածությունը՝տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենալ հարաբերություններ և թելադրողի դերում հանդես գալ:

-Պարո՛ն Հարությունյան, հունիսի 30-ից դրությունը լարված է. ադրբեջանական ԶՈՒ–երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ էին բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը։ Այսուհանդերձ, իրարամերժ գնահատականներ են այս օրերին հնչում, որոշ փորձագետներ 2-րդ ճակատից պատերազմի իրական վտանգ են տեսնում, մյուսները՝ ոչ: Հնարավոր համարո՞ւմ եք պատերազմ Նախիջևանի կողմից:

-Մենք պետք է ընդհանուր առմամբ պատրաստ լինենք բոլոր ճակատներում. և՛ հակառակորդը, և՛ նրա վարած քաղաքականությունը մեզ ստիպում են մտածել մեր ողջ սահմանի մասին: Եվ չզարմանաք, որ թեժացումները լինեն հենց այդ հատվածից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել