Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում սկսել են շոգերը։ Բնականաբար, ոչ բոլորն են հեշտությամբ տանում այս անսովոր եղանակը, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ օրգանիզմի վիճակը հնարավորինս թեթևացնելու համար։

Օրգանիզմն առողջ պահելու առաջին կարևոր պայմանը ջուրն է։ Օրական ըմպեք առնվազն 6-8 բաժակ ջուր։ Բանն այն է, որ, ի տարբերություն ցուրտ եղանակի, ամռանն օրգանիզմին ավելի շատ ջուր է հարկավոր, որպեսզի կարողանա կարգավորել ներքին ջերմաստիճանն ու հովացնել մարմինը։

Image result for water drinking

Մթերքների ընտրությունը ևս պակաս կարևոր չէ։ Խուսափեք այնպիսի ուտելիքներ օգտագործելուց, որոնք չափազանց հարուստ են շաքարով, ճարպերով և մանրաթելերով, քանի որ դրանք միմիայն ավելի կբարձրացնեն մարմնի ջերմաստիճանը։ Փոխարենը շատ մրգեր և բանջարեղեն կերեք, հատկապես նրանք, որոնք ջրով հարուստ են։ Օրինակ՝ ելակ, վարունգ, նեխուր, դդմիկ, հազարի տերևներ, սեխ, ձմերուկ և այլն։

Image result for strawberries

Բավականաչափ քնելն էլ պակաս կարևոր չէ։ Քնելուց որոշ ժամանակ առաջ ջուր խմեք։ Ոմանք երեկոյան խուսափում են հեղուկներ օգտագործելուց, որպեսզի գիշերը ստիպված չլինեն արթնանալ և զուգարան գնալ։ Բայց հիշեք, որ ծարավի զգացումը ևս կարող է ձեզ արթնացնել ու թույլ չտալ հանգիստ քնել, ուստի երբեք մի մոռացեք ջուր ըմպելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել