Ամերիկյան Գրեյթ–Ֆոլզ քաղաքում 34-ամյա կիսամերկ կինը կիրակի առավոտյան, հուլիսի մեկին, բեռնիչ մեքենա է փախցրել, որպեսզի տուն հասնի և շոր հագնի։ Կինն ամբողջ քաղաքն անցել է այս մեքենայով և հասել է բազմաբնակարան շենքին, որտեղ ապրում էր։ Բեռնիչ մեքենան ջարդել է ցանկապատը, խփել է կայանած մեքենային և մխրճվել է պատի մեջ։

Փողոց դուրս եկած հարևանների հավաստմամբ՝ Հյուսթոնը գոտկատեղից վերև մերկ է եղել։ Նա մեքենան կանգնեցրել է իր բնակարանի մոտ, որ գտնվում է շենքի երկրորդ հարկում, բարձրացրել է մեքենայի շերեփը և, դրա վրա բարձրանալով, պատուհանից տուն է մտել։ Տանը նա հագել է շորերը և դուրս եկել փողոց, որտեղ նրան ձերբակալել է ոստիկանությունը։

Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և վտանգավոր իրավիճակ ստեղծելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել