Panorama.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունների վերաբերյալ, թե ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում գոյություն է ունեցել «հինգ շրջանների» փոխանցման մասին պայմանագիր:

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

Հարց- Պարո՛ն Նալբանդյան, «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինն իր հարցազրույցում, մասնավորապես նշել էր. «Հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։

Պատասխան- Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչ է հանդիսացել այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել