Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Վիլիանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և տեղափոխվել իսպանական Պրիմերա:

«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան», որը շարունակում է հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ փնտրել` Անտուան Գրիզմանին ձեռք բերելու անհաջող փորձից հետո:

Անձամբ Վիլիանը դեմ չէ հնարավոր տեղափոխությանը, իսկ «Չելսին» մտադիր չէ ֆուտբոլիստից բաժանվել և նրա համար 80 մլն եվրո արժեք է սահմանել:

Սակայն , «Բարսելոնան» այս արժեքը չափազանց բարձր է համարում` հաշվի առնելով Վիլիանի տարիքը, ով օգոստոսին կդառնա 30 տարեկան:

Ընդ որում չի բացառվում, որ «Բարսելոնան» կարող է «Չելսիին» վճարել Վիլիանի համար պահանջվելիք գումարը, եթե կիսապաշտպան Պաուլինիոյի վաճառքից որոշակի գումար վաստակի: Գործակալ Կիա Ժուրաբչիանը, ով ներկայացնում է Վիլիանի և Ֆիլիպե Կոուտինիոյի շահերը, կապտանռնագույնների ղեկավարությանը հայտնել է, որ մեկ ակումբ պատրաստ է ֆուտբոլիստին ձեռք բերելու համար 50 մլն եվրո տրամադրել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել